ՀՀ կառավարության 08.10.2015թ. նիստում հավանության է արժանացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն և վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող իրավակարգավորումները:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է`
– որպես խնամքի իրավունք տվող պայման սահմանել ծնողի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն վայրի հասցեով հաշվառված լինելը,
– խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ,
– խնամքի նպաստը հետադարձով վճարվում է խնամքի արձակուրդը սկսելու ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում, իսկ 6-ամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
– առաջարկվում է, որ երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը նշանակել այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
– հստակեցնել խնամքի նպաստը վճարելու եղանակները` կանխիկ և անկանխիկ: