Օգոստոս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 872 դիմում

0
85

Օգոստոս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 872 դիմում, որից 754-ը գրավոր, 118-ը բանավոր: Գրավոր դիմումներից 154-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել սոցիալական աջակցության 96 (12%), պետական նպաստների 63 (8%), հումանիտար օգնության 51 (6%), ավանդների փոխհատուցման 46 (6%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 42 (5%) և կենսաթոշակի նշանակման և վերանայման 39 (5%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 33 (28), պետական նպաստների 28 (24%), դիմումի ընթացքի ճշգրտման 16 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 12 (10%), աշխատանք տրամադրելու 10 (8%) և  կենսաթոշակի նշանակման և վերանայման 9 (7%) վերաբերյալ դիմումները:

Օգոստոս ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 339 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 234 (61%)ը պարզաբանվել է, 124 (31%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 32-ը (6%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ, իսկ 7-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:

Նշված ժամանակահատվածում փոխնախարարի մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: