Կներդրվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող այլընտրանքային խնամքի ծառայություններ

0
112

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 15-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշմամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև նախանշվել է նոր տիպի ծառայությունների անհրաժեշտությունը:

«Կմշակվի այլընտրանքային խնամքի ծառայությունների մոնիթորինգի և գնահատման ﬔթոդաբանություն, այդ թվում՝ մոնիթորինգային ցուցանիշներ, կստեղծվեն նախադրյալներ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների բեռնաթափման և այդ հաստատություններ երեխաների մուտքը կանխարգելելու, համայնքներում երեխաների այլընտրանքային ծառայությունների նոր տեսակներ ստեղծելու համար»,- ՀՀ կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելիս ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը: