Տնային խնամքի ծառայություններից օգտվող տարեցներն այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին

0
173

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը օգոստոսի  29-ին Աջափնյակ վարչական շրջանի տնային խնամքի ծառայություններից օգտվող տարեցների համար կազմակերպել էր ուխտագնացություն  դեպի Արգավանդի սբ. Հարություն, Էջմիածնի սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Մարիամ Աստվածածին, Շողակաթ եկեղեցիները և Մայր Տաճար:

 

Տարեցները մոմավառություն են կատարել եկեղեցիներում, ներկա են գտնվել մատուցվող պատարագին, շրջել եկեղեցիների հարակից գեղատեսիլ վայրերում:

 

Ուխտագնացության ավարտին տարեցները հանգստացել են սբ. Գայանե եկեղեցու բակում և բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով վերադարձել են տուն: