Սեպտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 673 դիմում

0
144

Սեպտեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում  գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 673, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 225, որոնցից 101-ը՝  բանավոր դիմում:

Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 45 (44%), ընտանեկան նպաստի նշանակման 14 (13%) և կենսաթոշակի վճարման 9 (8%) վերաբերյալ դիմումները:

 Գրավոր  դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 64 (11%), հումանիտար օգնության 53 (9%), կենսաթոշակի վճարման 49(8%) և ընտանեկան նպաստի վերաբերյալ 29 (5%) դիմումները:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում պատասխանվել է  քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված թվով 251 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 160 (63%)-ը պարզաբանվել է, 57 (22%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 27-ը (10%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   7-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:

Հաշվետու ժամանակահատվածում      նախարարի տեղակալների  մոտ կայացել է  չորս ընդունելություն`  5  քաղաքացիների մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում  տրված հանձնարարականների հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: