Վերանորոգվել է Խարբերդի մասնագիտացված մանկատան հիմնական մասնաշենքը

0
160

Հոկտեմբերի 13-ին  տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան հիմնական մասնաշենքի  վերանորոգված բլոկի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը,  նախարարության աշխատակիցներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Ջոն Ֆրիլը, մանկատան բարեկամներ:

Հյուրերը շրջել են վերանորոգված մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:   Կապիտալ վերանորոգվել են 1-ին մասնաշենքի հատակը, պատերը, առաստաղը, դռներն ու պատուհանները:  Սանհանգույցը ամբողջապես հարմարեցվել է խմբասենյակներին, մասնաշենքում տեղադրվել  են  հակահրդեհային նոր համակարգեր:

Բացման արարողությանը ներկա հյուրերը շփվել են նաև մանկատան երեխաների հետ, ծանթացել նրանց ձեռքի աշխատանքներին, իսկ վերջում մանկատան երեխաները հյուրերին նվիրել են իրենց ձեռքով պատրաստած հուշանվերներ:

Խարբերդի մասնագիտացված մանկատան հիմնական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: