Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությանբ հուլիսի 21-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը, հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման աշխատանքների, սոցիալական ձեռնարկությունների իրավական կարգավիճակը և 2016թ. ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի և տարվա միջոցառումների ցանկը հաստատելու հետ կապած հարցեր:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016թ. տարեկան ծրագիրը մշակվել է շահագրգիռ նախարարությունների առաջարկությունների հիման վրա, և կառավարության որոշման նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո այն պաշտոնապես կդրվի շրջանառության:
Նախարարը կարևորել է նիստի օրակարգում ընդրգկված հարցերը և ընդգծել, որ այս ձևաչափով նիստերը, որտեղ, բացի հանձնաժողովի անդամներից, ներկա են նաև հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, համայնքային ծառայությունների ներկայացուցիչներ, արդյունավետ համագործակցության լավագույն դրսևորումն են:
Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի միջավայր ձևավորելու խնդիրը, նախարարը նշել է, որ վերջին տարիներին բավականին մեծ աշխատանքներն են իրականացվել այս ուղղությամբ և համապատասխան բոլոր պետական մարմինները հանձնարարություն են ստացել, իրենց միջոցառումների ցանկում ընդգրկել մատչելի միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումները. «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրը հասարակությունում ինտեգրված լինելն է: Ուստի սոցիալական ապահովվածությանն ուղղված ծրագրերին զուգահեռ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հաշմանդամները կկարողանան լիարժեքորեն իրացնել իրենց հնարավորություններն ու ունակությունները»: Այս համատեքստում նախարարն ընդծել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրացման անհրաժեշտությունը, որպես ինտեգրվելու ամենակարճ ճանապարհ:
Նիստի ընթացքում հարցեր են հնչել նաև սոցիալական ձեռնարկություններին իրավական կարգավիճակ տալու խնդրի վերաբերյայ, ինչի հետ կապված նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային խմբին հանձնարարել է հստակեցնել սոցիալական ձեռնարկությունների իրավական հիմքեը և ամրագրել նպատակնեըը:
Նախարարի մեկ այլ հանձնարարությամբ 3-օրյա ժամեկտում հանձնաժողովի անդամները և ՀԿ ներկայացուցիչները պետք է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարվա միջոցառումների ցանկի հետ կապված իրենց առաջարկություններն ու առարկությունները ուղարկեն նախարարության համապատասխան ստորաբաժանումներին:
Ազգային հանձանժողովի նիստին մասնակցում էին «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության, «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միության, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի նախագահներն ու ծրագրի ղեկավարները: