Տնային խնամքի ծառայություններից օգտվող տարեցների ուխտագնացությունը շարունակվում է

0
289

Վարդավառի տոնի կապակցությամբ ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը, անանուն ուխտավորի օժանդակությամբ, տնային խնամքի ծառայություններից օգտվող տարեցների համար կազմակերպել էր ուխտագնացություն  Մուղնու սբ. Գևորգ,, Աշտարակի Կարմրավոր, սբ. Մարիանե եկեղեցիներ ու Հովհաննավանքի վանական համալիր:

Այս անգամ ուխտագնացությանը մասնակցել են Կենտրոն, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների տարեց շահառուները:

Տատիկներն ու պապիկները մեծ խանդավառությամբ շրջել են եկեղեցիների հարակից գեղատեսիլ վայրերում, մոմ են վառել, ներկա գտնվել մատուցվող պատարագին:

Ուխտագնացության ավարտին տարեցները հանգստացել են Աշտարակի ձորում  և բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով վերադարձել տուն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնն իր շահառուներին տնային պայմաններում  մատուցում է կենցաղային, սոցիալ-հոգեբանական, բժշկական և իրավաբանական խորհրդատվություն: Այսօր Երևան քաղաքում բնակվող 1500 միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցները օգտվում են կենտրոնի ծառայություններից: