Գյումրու տուն-ինտերնատում կրկին տոնական տրամադրություն էր: Այս անգամ տուն-ինտերնատում հյուրընկալվել էր Գյումրու Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալական կրթական կենտրոնի «Հայկական Զարդանախշեր» պարային համույթը:
Տուն-ինտերնատի բնակիչները մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ ընդունել են հյուրերին, նրանց հետ միասին մասնակցել հայկական ազգագրական պարերին և առօրյան լցրել ուրախ երգ ու պարով: Ելույթների ողջ ընթացքում դահլիճում տիրել է միայն բարձր տրամադրություն:
Պարային համույթը տուն-ինտերնատում հանդես է եկել հայկական ազգագրական պարերով: Տարեցների կողմից առանձնակի ջերմությամբ ընդունվել են «Ղարաբաղի պար», « Վեր-Վերի», «Եղեգ», «Արծվապար», «Շիրակ» պարերը:
Ելույթների ավարտին տուն-ինտերնատի բնակիչները շնորհակալություն են հայտնել իրենց օրը գեղեցիկ դարձնելու համար, իսկ պարային համույթի մասնակիցները խոստացան նմանատիպ միջոցառումներն առավել հաճախակի դարձնել: