Հաստատվել են վճարովի և անվճար սոցիալական ծառայությունների ցանկերը

0
111

ՀՀ կառավարության 27.10.2016թ.հերթական նիստում հաստատվել են պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների և սոցիալական աջակցության վճարովի տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկերը:

Որոշմամբ սահմանել են նաև սոցիալական աջակցության վճարովի ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը: