Կրկին հանդիպել են աշխատանք առաջարկողներն ու աշխատանք փնտրողները: Սեպտեմբերի 18-ին Կառավարական 3 շենքի հարակից այգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը Երևանում կազմակերպել է աշխատանքի թվով երկրորդ տոնավաճառը, որին մասնակցում էին 66 գործատու՝ 450 թափուր աշխատատեղերով:
Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանք փնտրողի և առաջարկողի շփումը՝ նշելով, որ այն լավագույնս մեկտեղում է գործատուների և աշխատանք փնտողների շահերը. «Ամեն տարի աշխատանքի տոնավաճառաներում ավելանում է ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանք փնտրողների թիվը: Տոնավաճառներում ներկայացվող աշխատատեղերի մոտ 61 տոկոսը 3 ամիսների ընթացքում լրացվում են: Գործակալությունը պարբերաբար ուսումնասիրվում է այդ գործընթացը և պահում վերահսկողության ներքո»:
Տոնավաճառում ներկայացված թափուր աշխատատեղերը ընդգրկում էին ամենատարբեր ոլորտներն ու մասնագիտությունները՝ վարորդ, մանկավարժ, տնտեսագետ, ՏՏ ոլորտի մասնագետ և այլն:
Արդեն երրորդ տարին այս տոնավաճառում աշխատանքի հրավիրող գործատու բանկի ներկայացուցիչ Մերուժան Մարկոսյանը գոհ է ինչպես մասնակիցների թվից, այնպես էլ՝ նրանց մակարդակից. «Շատ-շատերն են դիմում մեզ, և մենք էլ սիրով հրավիրում ենք աշխատանքի: Նախորդ տարի օրինակ դիմել է մեզ մոտ 1500 հոգի և տարվա ընթացքում նրանցից շատ-շատերը աշխատանքի են անցել մեզ մոտ: Այս տարի էլ մասնակցում ենք տոնավաճառին և հույս ունենք, որ այսուհետ ևս մեր աշխատողների բանակը կհամալրվի լավ մասնագետներով»:
Աշխատանք փնտրողներից, մասնագիտությամբ մանկավարժ, Անահիտ Նիկողոսյանը երկար ժամանակ է, ինչ աշխատանք է փնտրում: Ծանոթ-ընկերները խորհուրդ են տվել մասնակցել աշխատանքի տոնավաճառին. «Անկեղծ ասած՝ շատ գոհ եմ: Արդեն ինձ մոտ գրառումներ եմ կատարել և թողել ինքնակենսագրականներ: Հույս ունեմ հաջորդ շաբաթ արդեն աշխատանքի կանցնեմ»,-ոգևորված պատմում է տիկին Անահիտը:
Տոնավաճառի ընթացքում բացի մասնավոր ընկերություններից ներկայացված էին նաև պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության մյուս ծրագրերը, որոնք աշխատաշուկայում հատկապես անմրցունակ անձանց աշխատանք գտնելու հնարավարություն են տալիս:
Սա Երևանում կազմակերպված 2-րդ տոնավաճառն է աշխատանքի տոնավաճառներ շարունակվում են կազմակերպվել Հայաստանի բոլոր մարզերում: Ավելի վաղ կազմակերպվել են Գյումրիում. Հրազդանում, Իջևանում, Ալավերդիում:
Առաջիկայում աշխատանքի տոնավաճառներ կկազմակերպվեն հետևյալ քաղաքաներում.
Ք. Կապան 25.09.2015թ.
Սկիզբը՝ ժամը 11:00-ին
Վայրը՝ Քաղաքապետարանի հարակից պուրակ
Հեռ՝ 0285 2-58-81, 093 76 50 45
Ք. Աբովյան 30.09.2015թ.
Սկիզբը՝ ժամը 11:00-ին
Վայրը՝ Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց
Հեռ՝ 0222 3-03-15, 055 52 03 15
Ք. Արտաշատ 06.10.2015թ.
Սկիզբը՝ ժամը 11:00-ին
Վայրը ՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն
Հեռ՝ 0235 2-41-72, 055 52 41 72
Ք. Եղեգնաձոր 08.10.2015թ.
Սկիզբը՝ ժամը 11:00-ին
Վայրը՝ Մշակութային կենտրոնի ամֆիթատրոնի տարածք
Հեռ՝ 0281 2-21-52, 055 12 26 52