Աշխատանքի տոնավաճառ՝ մայրաքաղաքում

0
84

2016թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքում /հասցե` Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակ/, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ:

Աշխատանքի տոնավաճառին  նախատեսվում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն  210 առկա և 30 սպասվելիք թափուր աշխատատեղեր:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները  և գործատուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի աշխատաշուկայի զարգացման միտումներին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցման ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց,  նրանց՝ աշխատանք գտնելու հնարավորություններին:

Երևան քաղաքում  2016թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 16336, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.5%-ով (17107 մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.0%-ը կամ 13400 մարդ:
Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 74.8%-ը, կամ 10016 մարդ: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 11936 անձ կամ 89.1%-ը:

 Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները: