Սիրելի հայրենակիցներ,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ մեր ամենանվիրական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի անկախությունը մեր պապերի դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ:
Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռք բերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը:
Մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ի նպաստ բերի այս սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ կարող ենք ինքնուրույն վճռել մեր ժողովրդի, մեր երեխաների ու ծերերի լավագույն ապագան:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ և մեր հայրենիքին մաղթում խաղաղություն, իսկ մեր քաղաքացիներին՝ անկոտրում կամք, երջանկություն և բարեկեցություն:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Նախարար Արտեմ Ասատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի...