ՀՀ Նախագահը պարգևատրել է սոցիալական ոլորտի աշխատողների

0
112

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ  ՀՀ Նախագահի հրամանագրով «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի դաստիարակ Զոյա Արտավազդի ԲԱԴԱԼՅԱՆԸ,  «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի խնամող- սանիտար Կարինե Գարուշի ՄԽԻԹԱՐՅԱՆԸ  և  «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի ավագ բուժքույր Շուշան ՍԵՎՈՅԱՆԸ երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար   պարգևատրել են  «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:

 

ԶՈՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ  1982 թվականից  աշխատել  է «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի առաջին ծծկեր բաժանմունքում որպես բուժքույր, իսկ 1986թ. մինչև օրս աշխատում է որպես դաստիարակ՝ իրականացնելով երեք օրականից մինչև  վեց ամսական  երեխաների  խնամքը՝ հետևելով նրանց անհատական հիգիենային, երեխաների աճի և մտավոր զարգացմանը:

 

Աշխատանքի ընթացքում Զոյա Բադալյանը իրեն դրսևորել է որպես բարեխիղճ  և պարկեշտ աշխատող՝ իր պարտականությունները կատարելով սիրով  և անմնացորդ նվիրումով:

 

Աշխատանքային գործունեության ընթացքում տիկին Բադալյանը մանկատան տնօրենի  կողմից բազմիցս արժանացել է գրավոր և բանավոր շնորհակալությունների:

 

ԿԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ  2003 թվականից աշխատում է «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում որպես խնամող-սանիտար: Նա խնամում և սոցիալական սպասարկման ծառայություններ է տրամադրում ավելի քան 20 տարեց ու հաշմանդամ խնամվողի:

 

Կարինե. Մխիթարյանին իր մարդկային արժանիքների համար սիրում ու հարգում է տուն-ինտերնատի ողջ աշխատակազմը և տուն ինտերնատի բնակիչները:

 

ՇՈՒՇԱՆ ՍԵՎՈՅԱՆԸ  1986 թվականից աշխատում է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում որպես բուժքույր, 1989 թվականից մինչև օրս՝  ավագ բուժքույր:

 

Տիկին Սևոյանը համակարգում է  տասնյակ բուժքույրերի աշխատանքը, ովքեր բժշկական օգնություն ու սպասարկում են տրամադրում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց:

 

Աշխատանքային տարիների ընթացքում տիկին Սևոյանը ձեռք է բերել  սոցիալական աշխատանքի հմտություններ և տիրապետում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքի առանձնահատկություններին: