Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

0
102

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է  ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին:

Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է տիկին Լիչին, այնուհետև՝ ներկայացրել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում  քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը, որը հիմնականում վերաբերում է  կանանց մասնակցությանը բանակցային գործընթացներում և խաղաղության առաքելություններին:

Նախարարը կարևորել է կանանց ներգրավածությունը կառավարման մակարդակներում  և հատկապես սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառներում:
Նա ընդգծել է, որ առաջիկայում այդ ուղղությամբ  առավել առարկայական գործընթացներ կիրականացվեն:

Տիկին Լիչը նախ շնորհակալություն է հայտնել  նախարարին  սոցիալական ոլորտում իրականացրած բարեփոխումների համար, ապա կարևորել   գերատեսչության դերը 1325 բանաձևի  իրականացման  գործում: