2015 թվականի հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 3276 զանգ:
Ստացված զանգերից 731-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 674-ը՝ նպաստների, որոնցից 438-ը՝ ընտանիքի անապահովության, 48-ը՝ երեխայի խնամքի և 1134 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (14), ավանդի փոխհատուցման (86) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հունիս ամսին ստացվել է 24 բողոք, որոնցից 9-ը ուղղվել է Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 6–ը՝ Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 4-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 5-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մեծ մասը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: