Գիտական ոլորտի աշխատողներին տրվել է ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք

0
108

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպպտեմբերի 25-ի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներին հնգօրյա աշխատանքի դեպքում տրվում է 35 օր և  վեցօրյա աշխատանքի դեպքում 42 օր ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք:

 

Նախագիծը մշակվել է սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ գիտությունների ազագային ակադեմիայում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԳԱԱ շուրջ  70 աշխատակիցների միջև տեղի ունեցած  քննարկման, ինչպես նաև ՀՀ կազմակերպությունների ազգային ակադեմիայի, հանրապետության գիտական կազմակերպությունների գիտաշխատողների բազմաթիվ գրավոր և բանավոր դիմումների քննարկումների արդյունքների հիման վրա:

 

ՀՀ Կառավարության կողմից նախագիծն արժանացել է  հավանության և հաստատվել: