Իջևանում 600 աշխատանք փնտրողներ ծանոթացել են գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերին

0
201

Աշխատանքի հերթական տոնավաճառը այս անգամ Տավուշի մարզի Իջևան քաղաքում համախմբել էր թվով 28 գործատուների:

ՀՀ զբաղվածության պետական գործակալությունը հունիսի 30-ին Իջևան քաղաքում կազմակերպել էր  աշխատանքի տոնավաճառ, որտեղ գործատուները ներկայացրել են  իրենց մոտ առկա և սպասվող թափուր աշխատատեղեր:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցած շուրջ 600 աշխատանք փնտրողներ ծանոթացել են գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերին և պահանջներին՝  փորձելով գտնել իրենց մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք:

Աշխատանք փնտրողների մեծ մասը գործատուների հետ հարցազրույց անցնելու պայմանավորվածություն է  ձեռք բերել:

ՀՀ զբաղվածության պետական գործակալության կողմից Իջևան քաղաքում  կազմակերպված աշխատանքի տոնավաճառը այս տարվա թվով երրորդ տոնավաճառն է:

Հաջորդ աշխատանքի տոնավաճառը կկայանա հուլիսի 2-ին՝ Ալավերդի քաղաքում, իսկ  հուլիսի 3-ին՝ Գյումրիում: