ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 1-ին մասնակցել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին, որը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Համագորմարին մասնակցել են ՀՀ առաջին տիկինը, նախարարներ, միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, բժիշկներ և բուժքույրեր:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանը համագումարի ընթացքում ընթերցել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Հայոց մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի տարում կազմակերպելով հերթական համագումարի կազմակերպումը պարտադրում է իրադարձություններին գնահատական տալ մի քիչ այլ տեսանկյունից: Սփյուռքն արդյունք է 100 տարի առաջ կատարված մարդկային ամենածանր եղեռնագործության: Սակայն այսօր ուժեղ ենք Հայրենիք-Սփյուռք-Արցախ միասնականության մեջ: Ոլորտ առ ոլորտ ամրացող մեր կապերն ավելի ինքնավստահ և անպարտելի են դարձնում մեզ: Պատահական չէ, որ բավական խոր ակունքներ ունեցող այս նախաձեռնության հեղինակներն ունեն մարդկային անգնահատելի արժեքների, գթասրտության և կարեկցանքի վրա հիմնված մասնագիտություն: Ես հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ բժիշկները թե′ հայրենիքում, թե′ սփյուռքում բարձր են պահում իրենց մասնագիտական արժանապատվությունը»: