Հուլիս ամսին «114» թեժ գծին ստացվել է 2224 զանգ

0
114

2015 թվականի հուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2224 զանգ:

 

Ստացված զանգերից 761-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 470-ը՝  նպաստների, որից 283-ը՝ ընտանիքի անապահովության, 42-ը՝ երեխայի խնամքի և 322 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև  բժշկասոցիալական փորձաքննության (21), ավանդի փոխհատուցման (86) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

 

Հուլիս ամսին ստացվել է 23 բողոք, որից 5–ը ուղղվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 13-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

 

 

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մեծ մասը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: