Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել 63 տարեկան դարձած անձը, ով ունի` 2015թ. դիմելու դեպքում` առնվազն 9, իսկ 2016 թվականից սկսած՝ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ ունենալու և չաշխատելու պարագայում, կարող է դիմել 62 տարին լրանալուց հետո:
Կենսաթոշակ նշանակելու համար անձը անձամբ գրավոր դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվում է՝
1) դիմում և և լուսանկար (4 x 6 սմ չափսի)` կենսաթոշակի գրքույկի համար,
2) անձը հաստատող փաստաթուղթ,
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք,
4) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ (աշխատանքային գրքույկ, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) 1992թ. հետո աշխատած տարիների համար` սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր (վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր, գործատուի կամ արխիվի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների),
7) օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթ,
8) ԱՊՀ անդամ պետությունում (բացառությամբ Ադրբեջանի, Վրաստանի և Մոլոդովայի) բնակության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ նշանակված լինելու մասին,
9) ՀՀ երկքաղաքացին` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիր, հայտարարություն` ԱՊՀ անդամ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին, իսկ ԱՊՀ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում` նաև փաստաթուղթ` այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ նշանակված լինելու մասին:
Օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և ԱՊՀ անդամ պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ: ԱՊՀ անդամ պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարը կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկը:
Առկայության դեպքում ներկայացվում է նաև`
1) ազգանվան, անվան կամ հայրանվան փոփոխության մասին քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմնի տված վկայականը կամ ամուսնության (ամուսնալուծության) վկայականը, կամ դատարանի վճիռը,
2) երեխայի ծննդյան վկայականը կամ մահվան վկայականը,
3) ուսումնական հաստատության դիպլոմը (ատեստատը) կամ վկայականը, առկա (ցերեկային) ուսման մասին տեղեկանքը, իսկ ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում՝ դրա առանձին փուլերն ավարտելու մասին տեղեկանքը,
4) զինվորական գրքույկը կամ զինկոմիսարիատի տված տեղեկանքը,
5) բռնադատվածի վկայականը և արդարացման մասին դատարանի վճիռը կամ հանցակազմի, հանցադեպի և ապացույցների բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումը:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվում է նաև նշված մասնագիտությամբ կամ պաշտոնում աշխատելու մասին գործատուի տված տեղեկանքը, եթե աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքի բնույթի մասին բավարար տվյալներ:
Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվում է նաև թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամները, բորտօպերատորը, բորտուղեկցորդը` թռիչքային գրքույկը, թռիչքային ժամերով հաշվարկված ստաժի վերաբերյալ համապատասխան կազմակերպության տված տեղեկանքը (վավերացված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից), իսկ օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատողը` կարգավարի (դիսպետչերի) գրքույկը:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունի այն անձը, ով հաշմանդամ է դարձել` աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, անկախ աշխատանքային ստաժից, ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների հետևանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետևյալ աշխատանքային ստաժը.
Տարիքային խումբը | Աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով |
մինչև 23 | 2 տարի |
23-ից մինչև 26 | 3 տարի |
26-ից մինչև 29 | 4 տարի |
29-ից մինչև 32 | 5 տարի |
32-ից մինչև 35 | 6 տարի |
35-ից մինչև 38 | 7 տարի |
38-ից մինչև 41 | 8 տարի |
41-ից մինչև 44 | 9 տարի |
44-ից բարձր | 10 տարի |
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվում է նաև հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը:
Մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն`
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու և մինչև 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.
2) թատերական և թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու և մինչև 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մաանագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.
3) նախորդ կետերում նշված այն անձինք, ովքեր մինչև 01.01.2011թ. օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), և լրացել է նրանց` վերը նշված մասնակի կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.
Ընդ որում, մասնակի կենuաթոշակի իրավունք տվող մաuնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվում է նաև հաշվառված լինելու մասին տեղեկանքը: