ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նոյեմբերի 10-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի և Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանանց հետ միասին այցելել է Նորքի տուն ինտերնատ:
Մեկ առ մեկ ողջագուրվելով տուն ինտերնատի տարեց բնակիչների հետ, առաջին տիկինը շրջել է տուն-ինտերնատի վերանորոգված նախասրահի և ճաշարանի տարածքներով, որոնց վերանորոգումն իրականացվել է «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցացիայի նախաձեռնությամբ և Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
Տուն-ինտերնատին նվերներ հանձնելուց հետո, տիկին Ռիտա Սարգսյանը ծաղիկներ է բաժանել տատիկներին: Այնուհետև դաշնամուրի մոտ իր անզուգական կատարմամբ հիացրել է նրանց, ապա ունկընդրել նրանց կատարմամբ երգն ու պարը:
Միջոցառման ավարտին տուն ինտերնատի տարեց բնակիչները իրենց ձեռքի աշխատանքներն ու գործած շալերն են նվիրել առաջին տիկնոջն ու դիվանագետների կանանց: