Առաջարկվել է բնական գազի և էլեկտրաէներգիայի հնարավոր նվազեցման անապահովության միավոր

0
89

ՀՀ կառավարության 03.11.2016թ. նիստում հավանության է արժանացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացված նախագիծը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:

Որոշմամբ սահմանվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները: