ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփել է 2006 թվականի ընթացքում քաղաքացիների ընդունելության և դիմումների, բողոքների ու առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի` ստացվել է 7890 նամակ, որից 7835 դիմում-բողոք, 55 առաջարկություն: Թվով 433-ը վերցված են վերահսկողության: Հարցի բնույթով դիմում-բողոքները ստորաբաժանվել են հիմնականում հետևյալ կերպ. սոցիալական աջակցության` 4286, կենսաթոշակային` 556, աշխատանքի և աշխատավարձի` 173, առողջապահության` 949, ֆինանսական` 292, օրենսդրական` 74 և այլ հարցերով` 1560:
Բացի գրավոր ուղարկված նամակներից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժին է դիմել 17226 քաղաքացի, որոնցից 2992-ը` գրավոր: 14234 բանավոր դիմումները հիմնականում վերաբերել են սոցիալական աջակցությանը` 3701-ը, դրամական օգնությանըª 3714-ը, կենսաթոշակային խնդիրների` 2257-ը, բժշկասոցիալական հարցերի` 2335-ը և այլ հարցերի` 2120-ը: Տարվա ընթացքում նախարարի և նախարարի տեղակալների ընդունելություններին մասնակցել է 107 քաղաքացի:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ 2006 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստացվել է 7890...