Նախարար Արտեմ Ասատրյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

0
188

Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

2016 թվականը խորհրդանշական տարի էր մեր երկրի համար: Անցնող տարում Հայաստանի Հանրապետությունը դարձավ 25 տարեկան, ինչը առիթ էր հետ հայացք գցելու մեր անցած ճանապարհի վրա, գնահատելու ձեռքբերումներն ու նախանշելու մեր հետագա անելիքները: Վստահ եմ, որ առաջիկա տարիները մեր երկրի համար ևս լինելու են նվաճումների և լուրջ առաջընթացի տարիներ:

Ամանորն ու Սուրբ ծնունդն ընտանեկան տոներ են: Առողջություն, ընտանեկան ջերմություն, անսահման սեր եմ մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին:  Թող ձեր օջախներում մշտապես պահպանվեն հայկական ավանդույթներն ու արժեքները, թող բոլոր ընտանիքներում մշտապես լսվի մանուկների զրնգուն ծիծաղը:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորելով գալիք տոների առթիվ` բոլորիդ մաղթում եմ ամենանվիրական ցանկությունների իրականացում, ընտանեկան բարօրություն, մեր երկրի սահմաններին՝ խաղաղություն:

Թող գալիք տարին լինի հաղթանակների տարի՝ ի շահ մեր պետականության ամրապնդման և համազգային նպատակների իրականացման: