Դեկտեմբերի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այցելել է Վայոց Ձորի մարզ և մարզպետ Հարություն Սարգսյանի, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտակ Ղազարյանի, «Նորք» հիմնադրամի տնօրեն Արմեն Աբրահամյանի ուղեկցությամբ եղել հայ ադրբեջանական պետական սահմանում տեղակայված մարտական դիրքերից մեկում:
Նախարարը հանդիպում է ունեցել զինծառայողների և հրամանատարների հետ, ծանոթացել մարտական հերթապահության պայմաններին։
Շնորհավորելով զինվորներին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ նախարարը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին անձնուրաց ծառայության և ցուցաբերած բարձր մարտական պատրաստության և անկոտրում ոգու համար:
Այնուհետև՝ Արտեմ Ասատրյանը հրամանատարության հետ քննարկել է այն միջոցառումների շրջանակը, որոնք կօգնեն զինվորներին ծառայությունից հետո աշխատաշուկայում դառնալ մրցունակ և ավելի արդյունավետ պլանավորել իրենց ապագան։