Ընթացիկ տարում սոցիալական ոլորտում իրականացվել են ﬕ շարք բարեփոխուﬓեր, օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն տարբեր խնդիրների լուծմանը, ընթացակարգերի դյուրացմանը: «Արﬔնպրես»-ն առանձնացրել է սոցիալական ոլորտում իրականացված բարեփոխուﬓերից ﬕ քանիսը:
Սահմանվեցին աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքները
ՀՀ կառավարությունը սահմանեց 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողﬕց 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի ﬔկնող և զինվորական ծառայության ﬔջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ: Նախագծով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ:
Զինծառայության ընթացքում հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված, սակայն հաշմանդամ չճանաչված անձինք ևս կօգտվեն անվճար բուժօգնությունից
Այսուհետ, զինծառայության ընթացքում ստացած խեղման, ﬖասվածքի կամ հիվանդության ձեռք բերման պատճառով զորացրված անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, կտրամադրվի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:
Մինչ այս, այդ անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չէին ճանաչվում, բուժօգնություն ստանալիս վճարուﬓերը կատարում էին իրենց ﬕջոցներով և չէին օգտվում պետության կողﬕց երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկուﬕց:
Հանվեց ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու պահանջը
Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի, 2016թ. հունվարի 1-ից հետո ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար դիﬔլիս ﬕնչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը, ներառյալ` ծնված անձանց` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և անապահովության «0» ﬕավորից բարձր ﬕավոր ունենալու պահանջը հանվել է: Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը համապատասխանեցվեց «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին: Ըստ դրա, նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ﬕնչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է ﬕնչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը, ներառյալ` ծնված անձանց, Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողﬕց հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանաﬔրձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Սկիզբ դրվեց չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելու գործընթացին
2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերին նշանակվում և վճարվում է մայրության նպաստ: Մայրության նպաստ նշանակելու կամ ﬔրժելու որոշումը կայացվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ ﬔկամսյա ժամկետում: Միաժամանակ, Կառավարությունը 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունեց որոշում, ըստ որի, մայրության նպաստի գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերի ﬕջոցով: Այսպես՝ շահառուի անվամբ բանկում բացվում է բանկային հաշիվ և նպաստի գումարը փոխանցվում է այդ հաշվին: Շահառուն գումարը կարող է ստանալ՝ անձնագրով ներկայանալով բանկի ցանկացած մասնաճյուղ:
Երեխայի ծննդյան ﬕանվագ նպաստի նշանակման դիմուﬓերը կարող են ներկայացվել նաև առցանց (առաջին և երկրորդ երեխայի համար)
Որպես գործընթացի շարունակություն, տարեվերջին շահագործման հանձնվեց առցանց համակարգ, որով անձը հնարավորություն ունի տանից ինտերնետ հասանելիություն ունենալու դեպքում epension.am կայք էջի ﬕջոցով համապատասխան դիմում ներկայացնել և այցելելով բանկ ստանալ նպաստի գումարները: Առաջին և երկրորդ երեխայի համար տրամադրվող ծննդյան ﬕանվագ նպաստը ստանալու համար քաղաքացիները դիմում են հետևյալ կերպ. էլեկտրոնային փոստի հասցեն և ընտրած գաղտնաբառը մուտքագրելուց հետո հնարավորություն կստանան մուտք գործել համակարգ և ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը։ Առցանց դիմուﬕն կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
Լեռնային Ղարաբաղում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները ﬕնչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան
Այսուհետ, ﬕնչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ`ամսական 18000 դրամ, կարող են ստանալ նաեւ Լեռնային Ղարաբաղում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները։ Համապատասխան որոշուﬓ ընդունվել է ՀՀ կառավարության 22.09.2016թ. նիստում: Որոշմամբ սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի բնակության վայրի հասցեով և, երբ ծնողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չի նշանակվել: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է նպաստ նշանակող մարﬕնը: Այդպիսով քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից:
Ի դեպ, 2016թ-ին վերացվել է երեխայի ծննդյան ﬕանվագ, չաշխատող անձի մայրության, և ﬕնչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար անձամբ դիﬔլու օրենսդրական պահանջը:
Մշակվել և գործարկվել են ﬕանվագ գումարների անկանխիկ եղանակով վճարուﬓերն ապահովող կառուցակարգեր: (Անձը կարող է բանկի ﬕջոցով ստանալ իր գումարը` անկախ բանկային հաշիվ ունենալու հանգամանքից):
Նոր կարգավորուﬓեր գրանցվեցին կենսաթոշակային ապահովության բնագավառում
«Պետական կենuաթոշակների մաuին» ՀՀ oրենքի կիրարկուﬓ ապահովող ՀՀ կառավարության որոշման ﬔջ կատարվեցին փոփոխություններ և լրացուﬓեր: Համաձայն դրանց, ռազմական ուսուﬓական հաստատությունում սովորող անձին, կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակ նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ ներկայացվել են դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
Գործող կարգով ռազմական ուսուﬓական հաստատությունում սովորող անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի նշանակման համար պետք է դիﬕ անձամբ՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին:
Առաջին խմբի հաշմանդաﬕն կամ ռազմական ուսուﬓական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ:
Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը կամ ռազմական ուսուﬓական հաստատությունում սովորող անձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնի անձամբ: Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տվյալներն, անհրաժեշտության դեպքում, պետական արխիվից ստանում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ հարցման ﬕջոցով:
Գործող կարգով՝ քաղաքացին անձամբ պետք է պետական արխիվից ձեռք բերի արխիվային տվյալները և ներկայացնի տարածքային բաժին:
2017թ. հունվարից կենսաթոշակ, նպաստ նշանակելու դիմուﬓերը կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին
2017 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են սոցիալական ծառայությանը դիմում ներկայացնել ըստ բնակության վայրի:
Տարեվերջին եղավ վարչապետի հանձնարարականը ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Այդ շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2017 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները նպաստի, կենսաթոշակների դիմուﬓերը կարող են ներկայացնել ցանկացած տարածքային բաժին:
Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է հաշվառված տվյալ անձը կամ որտեղ է գտնվում նրա կենսաթոշակի գործը: Սա հատկապես կարևոր է այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են իրենց հաշվառման վայրից հեռու :Ասենք, Երևանում ապրող անձը, ով հաշվառված է Գյումրիում, հունվարի 1-ից կարող է կենսաթոշակի, նպաստի մասին դիմումը ներկայացնել Երևանում:
Հայտարարվեց, որ Հայաստանում 2017 թվականի ընթացքում աշխատանքային գրքույկները կթվայնացվեն
Գալիք տարի աշխատանքային գրքույկների վարումը դուրս է գալիս: Նախատեսված է կատարել աշխատանքային գրքույկների թվայնացում և ստաժի մասին հնարավոր տեղեկատվության հավաքագրում: Աշխատանքային փորձի մասին կեղծ նշուﬓերը բացահայտելու ուղղությամբ ևս տարվելու են աշխատանքներ: