ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջություն խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում դեկտեմբերի 29-ին տոնական տրամադրություն էր տիրում: Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված հանդիսությունը համախմբել էր Կենտրոնի բնակիչներին և անձնակազմին, ինչպես նաև Կենտրոնի բարեկամներին:
Թատերական ներկայացումներ, երգ ու պար, և իհարկե Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը ողջունել են Կենտրոնի բնակիչներին, աշխատակիցներին և միջոցառման հյուրերին՝ մաղթելով քաջառողջություն, բազում հաջողություններ և անակնկալներով լի օրեր:
Այնուհետև Ձմեռ պապը Կենտրոնի բարեկամների կողմից ուղարկված նվերները հանձնեել է բնակիչներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խորհրդական Արամ Գրիգորյանը, Արաբկիր վարչական շրջանի կանաչապատում ՓԲԸ տնօրեն Վահրամ Մխիթարյանը, կենտրոնում խնամվող բնակիչների ծնողներ, հարազատներ և հյուրեր:
Միջոցառման ավարտից հետո Կենտրոնի տնօրեն Սամվել Խաչատրյանը բնակիչների հարազատներին և հյուրերին ներկայացրել է բնակիչների ժամանցի արդյունավետ կազմակերպման համար կառուցված քոթեջներն ու լողավազանը, որոնք ծառայելու են Կենտրոնի բնակիչների աշխատանքային տարբեր թերապիաների /նկարչություն, կավագործություն, հելունագործություն, գորգագործություն, գոբելենագործություն, քանդակագործություն, լող և այլն/ ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը: