Նախարարության կարիքների համար գնումներն իրականացվում են պետական գնումների գործող օրենսդրությանը համաձայն

0
161

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի 2016թ. դեկտեմբերի 23-ի «Ինձ նախարարությունից «զգուշացրին», որ ես այլևս լսողական ապարտներ չբերեմ. Արտեմ Ասատրյանը խոչընդոտո՞ւմ է տնօրենին» հրապարակման մեջ  տեղ գտած նշված տեղեկությունների`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վարչությունը  անդրադառնում է  հրապարակման մեջ տեղ գտած հարցադրումներին ըստ էության:

Այսպես՝

1 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող մրցույթների ժամկետների վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարիքների համար գնումներն իրականացվում են  համաձայն պետական գնումների գործող օրենսդրության: 2016 թվականի պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պատրաստման  և դրանց  վերանորոգման  ծառայությունների գնման պայմանագրերը «Պրոթեզաօրթոպեդիկ», «Ինտերօրթո» ՍՊԸ-ների և «Սատար»  հաշմանդամների ՀԿ-ի հետ կնքվել են դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ 2015 թվականի պայմանագրերը՝ 2015 թվականի փետրվարի 3-ին: Անհասկանալի են պարոն Բաբայանի պնդումները, թե պայմանագրերը կնքվում են 4-5 ամիսներ անց:

2.«Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի ֆինանսավորման նվազման  և մասնագիտական փորձ ունեցող աշխատողների աշխատանքից ազատվելու վերաբերյալ

Երկար տարիներ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների պատրաստման և տրամադրման աշխատանքներն իրականացնելուն մասնակցել է միայն 2 կազմակերպություն` «Պրոթեզաօրթոպեդիկ» և «Ինտերօրթո» ՍՊԸ-ները, որոնց հետ պայմանագրային հիմունքներով նախարարությունը կազմակերպում էր այդ ծառայության մատուցման գործընթացը:   Նշված կազմակերպությունները վարում էին իրենց սեփական բիզնեսը և ունեին մենաշնորհային դիրք պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների պատրաստման գործում:

Սակայն վերջին տարիներին գնումների մասին օրենսդրությունը նպաստավոր հարթակ է ստեղծել  մրցակցության համար, ինչի  արդյունքում գործընթացի մեջ ներգրավվել են նաև այլ կազմակերպություններ հնարավորություն ընձեռնելով կանխել հնարավոր լճացման գործընացը: Միևնույն ժամանակ, ելնելով այն մտավախությունից, որ հարթակ եկող նոր կազմակերպությունները հնարավոր է, որ չունենան համապատասխան փորձառություն և պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց որակյալ ծառայություն մատուցելու համար, 2015 թվականից տեխնիկական բնութագրերում դրվեցին լրացուցիչ պահանջներ: Դրանք վերաբերում էին մասնագիտական գործունեությանը (համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը), մասնագիտական փորձառությանը,  տեխնիկական և ֆինանսկան միջոցների,  աշխատանքային ռեսուրսների առկայությանը, պահանջ է սահմանվել նույնիսկ շենքային համապատասխան պայմաններ ունենալու համար` քաղաքացիներին պատշաճ ընդունելու և սպասարկելու, արտադրության գործընթացը կազմակերպելու նպատակադրումից ելնելով: Կազմակերպությունների առջև դրված պահանջներից է նաև կատարաված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելը:

2015 թվականից գնումների գործընթացով կազմակերպված մրցույթի արդյունքներով ասպարեզ եկավ նաև 3-րդ կազմակերպությունը` «Սատար» հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունը:  Վերջինս նշված տարեթվին հաղթեց հետևյալ պարագաների չափաբաժիններով` բանդաժներ (4 տեսակ), գուլպաներ, ձեռնոցներ, օրթոպեդիկ սուպինատոր, հենակներ, ձեռնափայտեր, օրթոպեդիկ և պրոթեզի կոշիկներ քայլակներ հաշմանդամի սայլակների վերանորոգում:

Այս փաստը շահեկան չէր երկար տարիների ընթացքում այս բիզնեսում մենաշնորհային դիրք ունեցող «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի տնօրենին, որը սխալմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցները համարում է իրենը:

Նշենք նաև, որ եթե կազմակերպությունները չեն կարողանում դիմանալ առողջ մրցակցությանը, ապա նախարարությունը դրա համար պատասխանատու չէ: Թերևս, պետք չէ փնտրել մեղավորներ, այլ պետք է հետամուտ լինել մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը` ժամանակակից պահանջներին դիմագրավելու համար: Հաղթող կազմակերպությունը  ինչպես 2015 այնպես էլ այս տարի առաջարկել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ -ից ազատված աշխատակիցներին աշխատանքի տեղավորվել իր մոտ:

3.Նախարարության կողմից  ստեղծված խոչընդոտների և տուգանքների վերաբերյալ

«Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի  կողմից լսողական սարքերի գնման ընթացակարգի շրջանակներում ներկայացրած գնման հայտը մերժելու փաստի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, որ գնումների բազային միավորի հնգապատիկը գերազանցող գնումների դեպքում գնման ընթացակարգի մասնակիցը պետք է ունենա մասնագիտական փորձառություն և ներկայացնի վերջին 3 տարիների ընթացքում նմանատիպ տնտեսական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Իսկ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն նմանատիպ տնտեսական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ որևէ հավաստող փաստաթուղթ չէր ներկայացրել, հետևաբար իր ներկայացրած հայտը մերժվել էր: Հայտի մերժումը համաձայնեցվել է նաև «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ: Մերժման փաստի հետ համաձայն չլինելու և համապատասխան իրավական հիմնավորումներ ունենալու դեպքում «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն կարող էր բողոքարկել գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշումը, և, կարծում ենք, այդպես էլ կվարվեր:

Համաձայն ՀՀ ԱՍՀ նախարարի 2014թ-ի ապրիլի  10-ի N 52-Ա/1 հրամանի, նախարարության պատախսանատու ստորաբաժանման աշխատակիցները ուսումնասիրեցին ՀՀ ԱՍՀՆ-ի հետ գնման պայմանագիր կնքած կազմակերպությունների («Ինտերօրթո» ՍՊԸ, «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ, «Աչք» ՍՊԸ, «ՍՎՍ-Մեդիկալ» ՍՊԸ, «Կինդ-Արտ» ՍՊԸ, «Արաբկիր ԲՀԱԵԴ» ՍՊԸ, «Սատար» հաշմանդամների ՀԿ, «Ձայնալարերը հեռացվածների միավորում» ՀԿ)  կ կողմից իրականացվող աշխատանքները:

Ուսումնասիրության արդյունքում  հայտնաբերված  հիմնական խնդիրը վերաբերում էր տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող պարագաների՝  հատկապես թևատակի ու արմնկային հենակների և ձեռնափայտերի տրամադրմանը: ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավարի հրամանով (27.05.2016թ 39-Ա/2 ) ստեղծված աշխատանքային խումբը ս.թ.-ի հունիսի 13-ին և 19-ին Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգից  պատահական ընտրությամբ իրականացրեց 14 տնային այցելություններ 2016 թվականի 1-ին եռամսյակում տրամադրված հենակների, ձեռնափայտերի տեխնիկական բնութագրերի համապատասխանությունն  ուսումնասիրելու նպատակով:

Աշխատանքային խումբը պարզեց, որ հենակներն և ձեռնափայտերն անհարմար լինելու պատճառով վերը նշված քաղաքացիները կամ չէին օգտագործում դրանք, կամ  սեփական ուժերով հարմարեցրել էին հենակները և ձեռնափայտերը իրենց պահանջներին: Նրանց տրված էր միանման արմնկային հենակներ, որոնցից ոչ մեկը չէր համապատասխանում «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագրին: Քաղաքացիներից մեկը այնքան դժգոհ էր տրամադրված պարագայից, որ ձեռնափայտ էր պատրաստել իր ձեռքի տակ եղած նյութերից և լսել անգամ չէր ուզում «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի մասին: Նախարարի տեղակալի ու նախարարության աշխատակազմի ղեկավարի  կողմից աշխատանքային խմբի արդյունքների  քննարկումը  և հարցին ընթացք տալը և պայմանագրով սահմանված տուգանքի նշանակումը նպատակ ուներ պետական միջոցների արդյունավետ օգտագործելը: Ափսոսանք և զարմանք է առաջացնում պարոն Բաբայանի կողմից դա չհասկանալու կամ հասկանալ չուզենալու հարցը: Անկասկած,  եթե նա ճիշտ լիներ, ապա կդիմեր դատարան, այլ ոչ թե տուգանք կվճարեր:Կ ից ներկայացվում է քաղաքացիների մոտ առկա ձեռնափայտերի և հենակների լուսանկարները, որից պարզ կդառնա թե ինչ շեղումներ կան տեխնիկական բնութագրերում:

1.Ձեռնափայտեր՝ Ըստ տեխնիակական բնութագրերի բարձրության կարգավորման դիրքերի քանակը /անցքերը/ պետք է լինի  10 հատ, յուրաքանչյուր դիրքի միջև եղած  տարածությունը 17 մմ: Սակայն տրամադրվել է այս տիպի ձեռնափայտեր՝

 

 

 

 

2.Արմնկային հենակներ- Ըստ տեխնիկական բնութագրերի Նախաբազուկը գրկող  բռնակը պետք է լիներ շարժուն, բարձրության կարգավորման դիրքերի/անցքերի/ քանակը՝

ա.նախաբազուկից մինչև դաստակ 4 հատ, յուրաքանչյուր դիրքի միջև եղած  տարածությունը 17մմ

բ.ընդհանուր  բարձրության դիրքերի քանակը 10 հատ, յուրաքանչյուր դիրքի միջև եղած  տարածությունը 17մմ

Սակայն տրամադրվել է այս տիպի արմնկային հենակներ՝

 

 

 

 

 

 

 

 

 

3.Թևատակի հենակներ՝ ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեն Բարձրության կարգավորման դիրքերի /անցքերի/ քանակը՝

1.թևատակից մինչև դաստակ 5 հատ, յուրաքանչյուր դիրքի միջև եղած  տարածությունը 31 մմ

2.ընդհանուր  բարձրության դիրքերի քանակը 9 հատ, յուրաքանչյուր դիրքի միջև եղած  տարածությունը 16մմ

Սակայն տրամադրվել է տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող այսպիսի հենակներ՝

 

Այսքանից հետո մնում է միայն պատկերացում կազմել թե ինչ մասնագետների մասին է խոսում պարոն Բաբայանը, երբ նշում է որ միայն իր կազմակերպությունւմ կան մասնագետներ, որոնք հասկանում են պարագաների որակից և դրանց ֆունկցիոնալությունից: «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, պարզաբանելով քաղաքացիներին հասցրած այս անհարմարությունները, նշում էին որ պահեստում դրանք լցված են 2015 թվականից և այդ պատճառով տրամադրվել են հենց այդ ձեռնափայտերն ու հենակները:

2016 թվականի դեկտեմբերի 14-ին և 21-ին կայացած մրցույթների ընթացքում «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի ներկայացրած գների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի մասին

«ARMEPS» էլեկտրոնային գնումների համակարգը պատվիրատուին որևէ հնարավորություն չի տալիս մինչև հայտերի բացումը տեղեկանալու, թե ովքեր են գնման ընթացակարգի մասնակիցները, և, առավել ևս, մասնակիցների կողմից ներկայացված գներին ծանոթանալու: Հոդվածում բերված կասկածները լիովին անհիմն են, քանի որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ ներկայացուցիչը ներկա է գտնվել բացման նիստին, որը եղել է թափանցիկ և հրապարակային: Էլեկտրոնային հայտերի բացումը կատարվել է վերոնշյալ ընկերության ներկայացուցչի ներկայությամբ, բարձրաձայնվել են մասնակիցների անվանումները, այնուհետև` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած գնային առաջարկները` ըստ առանձին չափաբաժինների: Աննշան գնային տարբերությունների վերաբերյալ կասկածներ ունեցող մասնակիցները առաջին հերթին պետք է ենթադրեն իրենց իսկ կազմակերպությունից տեղեկատվության հնարավոր արտահոսք, իսկ էլեկտրոնային գնումների համակարգը նման հնարավորությունները բացառում է:

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած գնումների մրցույթին «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն ժամային առումով ամենավերջինն է ներկայացրել գնման հայտերը, որի մեջ նշված են գնային առաջարկները, որը մեկ անգամ ևս փաստում է պարոն Բաբայանի խոսքերի չհիմնավորվածությունը:

  1. «Ինտերօրթո» ՍՊԸ-ին տրվող ֆինասավորման չափի վերաբերյալ

    Թվում է, թե պարոն բաբայանը վիրավորվում է և նաև վիրավորում բոլոր այն կազմակերպություններին, որոն նոր ասպարեզ են գալիս առողջ մրցակցության արդյունքում, կամ գրանցում են ավելի մեծ հաջողություններ, քաղաքացիների գոհունակության մեծ արձագանք: Ինչ վերաբերում է  այն դժգոհությանը, թե պրոթեզարանի ընտրությունը թողնվել է անձի կարծիքին, ապա հետաքրքրի կլիներ հասկանալ, թե ինչ առաջարկություն ունի պարոն Բաբայանը, ով պետք է ընտրի, եթե ոչ հաշմանդամություն ունեցող անձը: Միևնույն ժամանակ հավելենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է բուժատեխնիկական հանձնաժողով, որն իր մասնագիտական եզրակացությունն է տալիս վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորման և օրթեզավորման, պրոթեզի և օրթեզի համապատասխան տեսակի վերաբերյալ: Իսկ քաղաքացու իրավունքն է որոշել, թե որտեղից կստանա ծառայությունը:

Նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում նաև պարագաների գների վերահսկման նկատմամաբ: Դա շատ բարդ գործընթաց է, որին ձեռնամուխ է եղել նախարարությունը: Այս հարցի կարգավորմանը մեծ է բուժատեխնիկական հանձնաժողովի աջակցությունը, որի կազմում 2015 թվականից ընդգրկվել են համապատասխան մասնագետներ՝ բժիշկ օրթոպեդ, վերականգնողաբան: Այսպիսով, մասնագիտական թիմի միջոցով վեր են հանվել օրթեզների տրամադրման հետ կապված խնդիրներ՝

  • միևնույն ֆունկցիա իրականացնող օրթեզներն ունեին տարբեր գներ և հնարավոր չէր հստակ հասկանալ, արդյոք դրանց մեջ կա տարբերություն թե ոչ:
  •  օրթեզների տեխնիկական բնութագրերը կազմված էին այնպես, որ կազմակերպությունները կարող էին հաշմանդամություն ունեցող անձին տրամադրել այնպիսի օրթեզ, որը ցանկալի կլիներ հենց կազմակերպությանը:
  •  Բուժատեխնիկական հանձնաժողովը մտահոգություններ ուներ տրամադրվող օրթեզների որակական կողմի վերաբերյալ, քանի որ լինում էին դեպքեր, երբ 1 տարի օգտագործման ժամկետով տրամադրվող պարագան շատ արագ դուրս էր գալիս շարքից:

Օրթեզների տրամադրման հետ կապված հարցերը կանոնակարգելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի հուլիս 8-ի 73-Ա/1 հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որում ընդգրկված էին անկախ փորձագետներ՝ օրթեզիստներ, օրթոպեդ-վերականգնողաբաններ: Աշխատանքային խումբն առաջակեց տրամադրվող օրթեզների նոր դասակարգում, որի արդյունքում ընդլայնվեց տրամադրվող օրթեզների տեսականին և հստակեցվեց դրանց կատարող ֆունկցիանները: Սա հնարավորություն է տալիս օրթեզների` անձի կարիքին համարժեք ընտրություն կատարելու: Այս աշխատանքները շարունակական են լինելու նաև մյուս պարագաների համար:

Ինչ վերաբերում է պարոն Բաբայանի նշած բարեգործական կարգով ստացված պարագաների դիմաց պետության կողմից գումարներ տրամադրելու մասին, ապա նա պետք է դա ապացուցի կամ դիմի իրավապահ մարմիններին: