ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը դեկտեմբերի 2-ին մասնակցել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված հաշմանդամություն ունեցող երեխաներիև երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցահանդես–վաճառքին: Միջոցառումը նվիրված էր Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան:
Բարձր գնահատելով միջոցառման գաղափարը, նախարարի տեղակալը նշել է որ որ հաշմանդամություն ունեցոց անձանց խնդիրները ՀՀ կառավարության կողմից մշտապես արժանանում են համապատասխան ուշադրության և դրա վառ վկայություններից մեկը ՀՀ կառավարության կողմից 2016թ է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելն է։ «Ավելին, դեռևս 2010թ. Հայաստանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, դրանով իսկ որդեգրելով հաշմանդամության սոցիալական մոդելի քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետք է դիտարկել մարդու իրավունքների տեսանկյունից։ Հաշմանդամությունը դիտարկել որպես առողջական խնդիրներ ունեցող անձի և միջավայրի փոխազդեցության հետևանք։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք տեսնել մարդու մեջ պահպանված»,–իր խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը։
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթնը, նշելով.։ «Մենք շատ լավ գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները լավ են զարգանում այն դեպքում, երբ նրանք հանդիսանում են իրենց ընտանիքների, համայնքների, երկրների, իրենց բարեկամական միջավայրի առօրյա կյանքի մասը։ Հաշմանդամություն ունեցող անձանց օրվա հիմնական կարգախոսն է. հասնենք տասնյոթ նպատակներին (խոսքը վերոնշյալ կոնվենցիայում ներառված կայուն զարգացման տասնյոթ նպատակների մասին է, որն ընդունվել է աշխարհի երկրների առաջնորդների կողմից), որպեսզի ձեւավորենք այն ապագան, որը ցանկանում ենք»։
Միջոցառմանը ներկա էին նաև հաշմանդամության խնդիրներով զբաղվաով հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: