ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է 2007թ. ապրիլի 1-ի դրությամբ ստացված նամակների մասին տեղեկատվություն: Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել է 1972 նամակ, որից 1967-ը դիմում-բողոք, 5-ը առաջարկություն: Ըստ հարցի բնույթի, դրանք ստորաբաժանվել են հիմնականում հետևյալ կերպ. կենսաթոշակային` 155, առողջապահական` 244, ֆինանսական` 114, օրենսդրական` 17, աշխատանքի և աշխատավարձի` 37, սոցիալական աջակցության հարցերով` 1088 և այլ` 317 դիմում-բողոք: Թվով 51 դիմում-բողոք վերցված է վերահսկողության:
Դիմում-բողոքների վերաբերյալ քաղաքացիներին ժամանակին տրվում են պատասխաններ: Իսկ առանձին ուշացումների հիմնական պատճառը տեղում կատարվող ուսումնասիրություններն են: Ինչպես միշտ, մեծաթիվ են սոցիալական աջակցության, մասնավորապես` ավանդների փոխհատուցման և ընտանեկան նպաստների վճարման գործընթացին վերաբերող հարցերը, նաև դրամական օգնության խնդրանքով տրված դիմումները:
Բացի նամակներից, հաշվետու ժամանակահատվածում նախարարության աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժին է դիմել 1108 քաղաքացի: Ըստ հարցի բնույթի, դրանք եղել են` սոցիալական աջակցության հարցերով` 310, դրամական օգնության խնդրանքով` 343, կենսաթոշակային հարցերով` 162, բժշկա-սոցիալական փորձաքննության հարցերով` 193, այլ հարցերով` 100:
Նախարարի և նախարարի տեղակալների ընդունելություններին մասնակցել է 112 քաղաքացի:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՀՀ աշխատանքի և սոցիակական հարցերի նախարարությունում 2007թ. ապրիլի 1-ի դրությամբ ստացվել է...