Երևանի Թիվ 1 -ինտերնատում տիրող վիճակի, վերջին շրջանում մամուլում և սոցիալական ցանցերում բարձրաձայնված խնդիրների և առաջիկա անելիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը:
«Ես այս պաշտոնը ստանձնել եմ ﬕ քանի աﬕս առաջ: Բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք դեռ շարունակում են ﬓալ: Մենք չենք հերքում, չենք ասում, որ խնդիրներ չկան, սակայն պետք է ընդգծել` այնպիսի իրավիճակ է, որ ﬕ քանի ամսում հնարավոր չէր ամբողջը կարգավորել: Բայց նաև պետք է ասեմ, որ այդ խնդիրները լուծելի են, և ﬔնք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ձեզ վստահեցնում եմ՝ թիվ 1 տուն-ինտերնատը արդարացնելու է իր անվանումը, այն լինելու է հանրապետության համար 1 ինտերնատը»,-ասաց Վահան Զուրաբյանը:
Տուն-ինտերնատի շենքը կառուցվել է 1953 թ., և կա հիﬓանորոգման լուրջ խնդիր: Այժմ Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մասնաշենք, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Մնացել է ﬕայն մասնաշենքի գույքի ձեռքբերումը, որպեսզի անկողնային խնամք ստացող տարեցները տեղափոխվեն նոր շենք: Նոր մասնաշենքը կառուցված է 72 խնամյալի համար, գույքն արդեն մատակարարվում է, սեպտեմբեր ամսին տարեցները կտեղափոխվեն նոր շենք:
Վահան Զուրաբյանն առաջնային անելիքների տեսանկյունից կարևոր է համարում ակումբի վերանորոգումը, շենքի հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, որ հոգեկան խնդիրներ ունեցող խնամյալները նույն հարկի տակ են ապրում մյուսների հետ՝ Վահան Զուրաբյանը նշեց, որ, իր կարծիքով, նման խնդիր, այո, կա: «Փաստաթղթային առումով ﬔնք խնդիր չունենք, բայց կարծում եմ, որ իրականում նմանատիպ խնդիր ունենք: Ես չեմ բացառում, որ ժամանակի ընթացքում մարդը ձեռք բերի հոգեկան խնդիրներ: Կարգն այժմ այսպիսին է. ես Նուբարաշենի հոգեբուժարան 30 հոգու ցուցակ եմ ներկայացրել՝ խնդրելով, որ հոգեբույժների խումբը գա և զննի նրանց: Մինչև բժշկական եզրակացությունը չլինի, ես չեմ կարող ասել, թե նրանցից քանիսը հոգեկան խնդիր ունեն: Ես իրավունք չունեմ առանց եզրակացության ինչ-որ բան անել: Մայիսի 22-ին ենք դիﬔլ, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց նա:
Նա համաﬕտ չէ այն դիտարկուﬓերին, թե տուն-ինտերնատում սնունդը բավական վատ որակի է, իսկ խոհանոցում սանիտարահիգիենիկ պայմանները չեն ապահովվում: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ աշխատելու աﬕսներին տարեցներին տրվող սննդի որակը բավական բարձրացվել է: Ինչ վերաբերում է խոհանոցային պայմաններին, ապա, այո խնդիրներ կան, սակայն այնպես չէ, ինչպես մամուլում ներկայացվում է: Իրականում այդտեղ նույնպես ﬔնք բավական առաջընթաց ունենք: Ընդհանուր առմամբ, կուզենայի ասել, որ պետք չէ դատողություններ անել` հենվելով ուղղորդված տեսանյութերի վրա: Մի փոքր համբերեք, ﬔնք ինքներս կհրավիրենք լրատվաﬕջոցներին և ցույց կտանք ﬔր արած աշխատանքը»,-ասաց Վահան Զուրաբյանը:
Լրագրողների այն հարցին, թե ովքեր են ուղղորդողները, տուն-ինտերնատի տնօրենը նշեց, որ աշխատակիցների այն խումբը, որը չի ցանկանում աշխատել իր ներկայացրած պահանջներով: «Իսկ ես պահանջում եմ, որ իմ աշխատողները իմանան օրենքի տառին համապատասխանող իրենց պարտականությունները: Ես պահանջում եմ առավոտյան ժամը 9:00-ին գալ աշխատանքի, այլ ոչ թե 11:00-ին,և գնալ 18:00-ից ոչ շուտ: Իմ ներկայացրած պայմաններով չեն ուզում աշխատել, հետևաբար դժգոհում են»,-ավելացրեց Վահան Զուրաբյանը:
Լրագրողները բարձրացրեցին նաև տուն-ինտերնատում մահացությունների հարցը: Վահան Զուրաբյանը նշեց, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 2017 թ. ընթացքում 25 խնամյալ են մահացել: Մինչ մարտի 14-ը մահացել են 13 մարդ, մարտի 14-ից հետո՝ 12 մարդ:
Լրագրողների հաջորդ հարց կադարային ջարդին էր վերաբերում և բանկի փոփոխությանը, Վահան Զուրաբյանը հերքեց կադրային ջարդը, իսկ բանկը, իր պնդմամբ, փոխել է, քանի որ էժան վարկային գծեր է տրամադրում հաստատության աշխատակիցներին և փոխանցումներն արագ է իրականացնում:
Անդրադառնալով տարեցների նկատմամբ վատ վերաբերմունքին՝ Վահան Զուրաբյանը նշել է, որ տուն-ինտերնատի որոշ աշխատակիցներ նկատողություն արդեն ստացել են:
«Տարեցների նկատմամբ վերաբերմունքի մասով կարող եմ ասել, որ նկատել եմ վատ վերաբերմունք աշխատողների կողﬕց: Ես համապատասխան քայլեր եմ ձեռնարկել, մասնավորապես, նկատողություն եմ տվել: Չի բացառվում, որ տարեցներն աշխատակցին հունից հանել են, սակայն այդ պատճառաբանությունն ինձ համար ընդունելի չէ: Ցանկացած դեպքում տարեցներին պետք է վերաբերվել հոգատարությամբ ու խնամքով»,-ասաց Վահան Զուրաբյանը:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը հերքել է նաև այն տեղեկատվությունը, որ ինքը վարում է «Բենթլի» մակնիշի ﬔքենա: «Լրատվաﬕջոցներում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ես վարում եմ «Կրայսլեր» մակնիշի ավտոﬔքենա, այն իﬓ է, ես այն ձեռք եմ բերել ﬕնչ այս պաշտոնը ստանձնելը, ﬔկ տարի առաջ: Ավտոﬔքենան թանկարժեք չէ, շուկայական արժեքը 5000-8000 ԱՄՆ դոլար է: Կարծում եմ, որ մարդ, ով ուսանող տարիներից սկսած աշխատում է, կարող է այն իրեն թույլ տալ»,- ասել է Վահան Զուրաբյանը: