Մասնագիտական կողմնորշման դասընթացները մարզերում հետաքրքրություն են առաջացնում բժշկի ու գյուղատնտեսական աշխատանքների նկատմամբ

0
163

Երիտասարդներին հիﬓականում հետաքրքրող ﬕ շարք մասնագիտությունների համար հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ չկա: Մասնագիտական սխալ ընտրության խնդիրը աշխատաշուկայի պահանջներին տեղյակ չլինելը, անձնային որակները հաշվի չառնելն ու առարկայական չհիﬓավորված նախասիրություններին տուրք տալն է: Այնուաﬔնայնիվ, մասնագիտական կողﬓորոշման դաընթացները որոշակիորեն օգնում են ճիշտ ընտրություն կատարել: Հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողﬓորոշման ﬔթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:

«Գյուղատնտեսությունը Հայաստանում գերակա ուղղություններից ﬔկն է, և ﬔնք լուրջ խնդիր ունենք այս ոլորտի նկատմամբ երեխաների ﬔջ հետաքրքրություն առաջացնելու: Մեր աշխատանքները ցույց տվեցին՝ գյուղում ձգտում են, որ երեխան ավարտի դպրոցը և գա քաղաք: Կա ներքին ﬕգրացիայի խնդիր, որը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Ագրարային համալսարանի դիմորդների քանակն ասվածի ապացույցն է: Մարզերում որոշակի որակավորում ունեցող բժիշկների, ինչպես նաև մանկավարժների պակաս կա»,- ասաց Հայկուհի Գևորգյանն ու նշեց, որ կենտրոնի կազմակերպած մասնագիտական կողﬓորշման դասընթացների արդյունքում, այնուաﬔնայնիվ, հատկապես Սյունիքում և Տավուշում բավականին փոխվել են երիտասարդների պատկերացուﬓերը գյուղատնտեսական աշխատանքի նկատմամբ:

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ իրենք իրականացնում են նաև հետազոտություններ կայքերում հրապարակված աշխատաշուկայի պահանջի վերաբերյալ:

Դրանց արդյունքում՝ վերջին եռամսյակի համար աﬔնապահանջված մասնագիտությունն է տեխնիկ-ծրագրավորողը, պահանջված են նաև ֆինանսիստի, տնտեսագետի, շուկայագետի, սպասարկման ոլորտի ﬔնեջերի մասնագիտությունները: Եվ պահանջարկն ու առաջարկը համընկնում են ﬕայն տնտեսագետի, ծրագրավորողի մասնագիտությունների դեպքում:

Դիմորդներին հետաքրքրող հոգեբանի, դիզայների և շատ այլ մասնագիտությունների պահանջարկ չկա աշխատաշուկայում: Հաճախ երեխաներն ընտրում են օտար լեզուները ﬕայն նրա համար, որ լեզու սովորեն:

«Մեր կենտրոնը փորձում է դպրոցներում ունենալ վերապատրաստված մասնագետներ, նրանց տալ համապատասխան ﬔթոդաբանություն, մշակել տարբեր ﬔթոդիկաներ՝ հաշվի առնելով նոր զարգացուﬓերը ոչ ﬕայն Հայաստանում, այլ նաև աշխարհում: Կարիերայի խորհրդատուի որակավորման համար հիﬓվում ենք հիﬓականում հոգեբանի, սոցիալական մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող անձանց վրա: Մինչ այսօր ունենք 320 դպրոցում վերապատրաստված շուրջ 650 մասնագետ: Նրանք ոչ բոլոր դպրոցներում են աշխատում, քանի որ ԿԳՆ-ն իրավական հիմքերը դեռ չի ապահովել»,-ասաց Հայկուհի Գևորգյանը:

armenpress.am