2008թ. մարտի 22-ին, ժամը 16.30-ին, Հայկական երկրորդ (Հ2) հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական երկխոսության ժամ» հաղորդաշարի անդրանիկ հաղորդումը: Թեման` «Սոցիալական աջակցություն. պետական նպաստների համակարգ»: Հյուրը` աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյան: Թեմայի շարունակությունը կարող եք դիտել մարտի 29-ին, ժամը 16.30-ին: