ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն աշխատանքային հանդիպում-քննարկում անցկացրեց սոցիալական ապահովության պետական ծառայության և 51 տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Բացելով հանդիպումը` նախարարը նշեց, որ կապված ՀՀ կենսաթոշակային ապահովության պետական հիմնադրամի վերակազմակերպման հետ` անհրաժեշտություն է առաջացել ձևակերպել առաջիկա անելիքները, քննարկել առկա խնդիրները:
Մասնակիցները ներկայացրեցին առաջնահերթ լուծում պահանջող հիմնական խնդիրները, որոնց շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում:
«ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին և միջոցների ավելացմանը զուգահեռ պետք է ապահովել դրանց արդյունավետ օգտագործումը: Բացի այդ, Դուք առնչվում եք մարդկանց որոշակի խմբերի հետ և Ձեր աշխատանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը մարդկանց հետ անմիջականորեն աշխատելու կարողությունն է»,- նշեց նախարարը:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն աշխատանքային հանդիպում-քննարկում անցկացրեց սոցիալական...