ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առաջին նիստը

0
77

2008 թվականի մայիսի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի առաջին նիստը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ: Նույն որոշման համաձայն ստեղծվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովները:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ առողջապահության, արդարադատության, ֆինանuների, կրթության եւ գիտության, տարածքային կառավարման նախարարների տեղակալներ, հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող ութ հասարակական կազմակերպությունների նախագահներ, ՀՀ կառավարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու աշխատողներ: Նախագահը ՀՀ աշխատանքի եւ uոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն է:
Հանձնաժողովի հիմնական նպատակն է հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը հասարա?ական կյանքի բոլոր ոլորտներում:
Նիստի ընթացքում հաստատվեցին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային և Երևան քաղաքի հանձնաժողովների գործունեության կարգերը, քննարկվեցին հանձնաժողովի նպատակներն ու խնդիրները, 2008 թվականին կատարվելիք աշխատանքները և մի շարք այլ հարցեր: