2008 թվականի մայիսի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում` նախարարության, ՀՀ գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկման հիմնական թեման եռակողմ սոցիալական գործընկերության հանրապետական կոլեկտիվ պայմանագրի մշակման ուղղությամբ կատարվող և կատարվելիք աշխատանքներն էին:
Նախարար Ա. Վարդանյանի առաջարկությամբ քննարկվեց և ընդունվեց հետագա աշխատանքների ընթացակարգը: Որոշվեց ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ, հաստատել հստակ ժամանակացույց և հնարավորին սեղմ ժամկետներում ներկայացնել հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագիծը:
Քննարկվեցին նաև աշխատանքային և սոցիալ-աշխատանքային բազմաթիվ այլ հարցեր, մասնավորապես` աշխատաշուկայի առաջարկ-պահանջարկը կանոնակարգելու, նախարարության կողմից մշակված զբաղմունքների դասակարգիչը և աշխատանքի պայմանների չափորոշիչները գործընկերներին տրամադրելու վերաբերյալ և այլն:
Գործընկերային հարաբերություններն էլ ավելի խորացնելու, կանոնակարգելու նպատակով կողմերը այմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինար-խորհրդատվություններ, տեղեկատվության փոխանակման և հանրային իրազեկման աշխատանքներ:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ 2008 թվականի մայիսի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ...