Սիրելի վետերաններ և ազատամարտիկներ,

0
79

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, սոցիալական ոլորտի բոլոր աշխատողների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 63-րդ, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նվիրումով, կամքով, Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրով Դուք հերոսական էջեր գրեցիք` ապահովելով խաղաղ պայմաններում անվտանգ ապրելու մեր ժողովրդի իրավունքը:
Նույն նվիրումով Դուք ձեռնամուխ եղաք մեր երկրի շենացմանը: Ձեր սխրանքը, լավատեսությունն ու ծով համբերությունն օրինակ են սերունդների համար:
Սիրելի բարեկամներ, գաղտնիք չէ, որ մեր պետությունը դեռևս չի կարողանում Ձեզ մատուցել այն, ինչին Դուք իրապես արժանի եք: Բայց վստահեցնում եմ, մենք գիտակցում ենք մեր պարտքը Ձեր հանդեպ և հնարավորինս փորձում ապահովել արժանավայել ապրելու Ձեր վաստակած իրավունքը:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում քաջառողջություն և ամենայն բարիք: