Մասնակցության հրավեր

0
114

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից իրականացվող «Գենդերը և քաղաքականությունը Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ 2008թ. սեպտեմբերի 18-19-ին Հայաստանում անցկացվելիք «ՀՀ աշխատանքային օրենսդրությունը որպես գենդերային հավասարությանը նպաստող արդյունավետ մեխանիզմ» թեմայով միջազգային գիտաժողովի աշխատանքներին:

Գիտաժողովի աշխատանքները տարվելու են հետևյալ հիմնական ուղղություններով.

  • Աշխատանքային հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում և դրանց փոփոխությունները բարեփոխումների գործընթացում,
  • Պետության սոցիալական քաղաքականությունը աշխատանքի ոլորտում
  • Աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի և մշակույթի փոփոխությունը շուկայական տնտեսությանն անցման պայմաններում
  • Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունների գենդերային առումները
  • Աշխատաժամանակի և հանգստի ժամանակի կազմակերպումն ու վերահսկողությունը
  • Աշխատանքի շուկայի և զբաղվածության գենդերային հիմնախնդիրները
  • Աշխատանքի վարձատրության ոլորտում առկա գենդերային խտրականությունը և այն հաղթահարելու ուղիները
  • Աշխատանքի առողջ և անվտանգ պայմաններ
  • Սոցիալական գործընկերություն. զարգացման հեռանկարները ՀՀ-ում
  • Սոցիալական պաշտպանության համակարգի գենդերային հիմնախնդիրները

Գիտաժողովն անց է կացվելու. Երևանում կամ Հայաստանի առողջարանային կենտրոններից մեկում:

Աշխատանքային լեզուներն են. հայերենը, ռուսերենը և անգլերենը (զուգահեռ թարգմանության ապահովմամբ):

Զեկուցման թեզիսները (մինչև 3 էջ) և համառոտագիրը (մինչև 0.5 էջ)` ներկայացվում են մինչև 2008 թվականի հունիսի 15-ը:

Գիտաժողովի նյութերը հրատարակվելու են:
Հոդվածները պետք է ներկայացվեն համակարգչային ձևավորմամբ` պահպանելով սահմանված կանոնները:

Խնդրում ենք մինչև 2008թ. հունիսի 15-ը գիտաժողովի կազմկոմիտեին հայտնել գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու Ձեր ցանկության մասին` կցելով զեկուցման թեզիսները և համառոտագիրը:

Կազմկոմիտեի կողմից, խորին հարգանքով.
Գյուլնարա Հովհաննեսյան – Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն

Հասցե` ՀՀ, Երևան 0069, Ուլնեցի փող. 68, 3-րդ հարկ, 300 սենյակ
Հեռախոս/ֆաքս. (374-10) 247522
Հեռախոս. (374-10) 247521
E-mail: info@nilsr.am
Լրացուցիչ հեռախոսներ
և հասցեներ.
(374-10)208344 (110), (374-091)-457969
Գայանե Հովհաննիսյան
E-mail: gayane_hovhannis@mail.ru