Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը տեղեկացնում է.

0
498

1. Մարտի 17-ից ապրիլի 26-ը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում անց են կացվել որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացներ համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի և «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև 2007թ. հոկտեմբերի 3-ին կնքված թիվ SPAP-CP-TR-3 պայմանագրի, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական ծառայության բաժինների և սոցիալական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցները: Դասընթացների թեման էր` «Սոցիալական պաշտպանության համակարգը և բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունները»: Նշված ժամանակահատվածում դասընթացներ են կազմակերպվել 6 խմբերում, որոնցից մեկական խումբ` Գյումրիում, Վանաձորում և Գավառում և 3 խումբ` Երևանում: Յուրաքանչյուր խմբում դասընթացների ծավալը կազմել է 70 ժամ, իսկ վերապատրաստվածների ընդհանուր թիվը` 157 ունկնդիր:

2. Ապրիլի 21-ից մայիսի 6-ը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում անց է կացվել վերապատրաստման դասընթաց «Արմենթել» ՓԲԸ «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման» բյուրոյի 6 աշխատակիցների համար: Դասընթացի թեման է` «ՀՀ օրենսդրական դաշտի պահանջները և ժամանակակից մոտեցումները աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանման ոլորտում», որի ծավալը կազմել է 24 ժամ:

3. Ապրիլի 21-ից մայիսի 5-ը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում անց է կացվել վերապատրաստման դասընթաց համաձայն քաղաքացիական ծառայության խորհրդի հետ կնքված պայմանագրի, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող մասնագետների համար: Դասընթացներին մասնակցել է 24 ունկնդիր` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժինների աշխատակիցներ: Դասընթացների ծավալը կազմել է 72 ժամ: