Երևանում տեղի կունենա «Գենդերային հիմնախնդիրները Հայաստանում. զարգացումները եւ մարտահրավերները» թեմայով համաժողով

0
114

Մայիսի 20-ին ժամը 10-ին Անի հյուրանոցում աշխատանքները կսկսի «Գենդերային հիմնախնդիրները Հայաստանում. զարգացումները եւ մարտահրավերները» թեմայով համաժողովը: Համաժողվում քննարկվելու է 2 հիմնախնդիր. առաջին` երկրում վարվող գենդերային պետական քաղաքականությունը, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը, իրականացվող ծրագրերը, երկրորդ` Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության երևույթի վերացման և կանխարգելման հարցերը:
Համաժողովի նպատակն է իրազեկել շահագրգիռ կողմերին ներկա իրավիճակի, ընթացիկ ծրագրերի մասին, ինչպես նաև վեր հանել առկա խնդիրներն ու հստակեցնել հետագա անելիքները:
Մասնակցելու են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարներ, համապատասխան մասնագետներ, ինչպես նաև պետական այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: