2008թ. հուլիսի 9-10-ը Երևանում տեղի է ունենալու Եվրոպայի Խորհրդի Սոցիալական ապահովության համակարգերի օրենսդրության համեմատական աղյուսակներ /MISSCEO/ կոմիտեի հերթական հանդիպումը, որին մասնակցելու են Եվրոպայի Խորհրդի 11 անդամ պետությունների ներկայացուցիչները և ԵԽ աշխատակիցները: Կոմիտեն յուրաքանչյուր տարի մշակում և թողարկում է անդամ պետություններում վերջին մեկ տարվա օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Կոմիտեի հանդիպումները սովորաբար անցկացվում են անդամ պետություններից որևէ մեկում: Այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավերով այն կանցկացվի Երևանում:
Հանդիպման անցկացման բոլոր ծախսերը հոգում է Եվրոպայի Խորհուրդը:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ 2008թ. հուլիսի 9-10-ը Երևանում տեղի է ունենալու Եվրոպայի Խորհրդի Սոցիալական ապահովության համակարգերի...