ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանը 2008թ. հուլիսի 29-ին սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն:
Հերթագրված 13 քաղաքացիներից ներկայացել էին 11-ը: Դիմողների հիմնական մասի խնդիրները վերաբերում էին ընտանեկան նպաստին, մեկական հարց` ավանդների փոխհատուցմանը, կենսաթոշակներին, աշխատանքային օրենսգրքի կիրարկմանը: Պարոն Համբարձումյանը լսեց բոլոր այցելուներին, տվեց մանրամասն պարզաբանումներ: Հարցերի մեծ մասին տեղում տրվեցին լուծումներ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս բողոքները վերցվեցին հսկողության, դրանց պատասխանները քաղաքացիները կստանան սահմանված ժամկետներում: