2018 թվականի փետրվար ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 885 դիմում, որից 615-ը գրավոր, 270-ը՝ բանավոր:
Նշված դիմումներից 466-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 335 քաղաքացի դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան: Ընդհանուր առմամբ փետրվար ամսվա ընթացքում նախարարություն է այցելել 686 քաղաքացի:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 74 (15%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 60 (12%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 56 (11%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 55 (11%), ավանդի փոխհատուցման 35 (7%), աշխատանք տրամադրելու 23 (5%), աշխատանքային օրենսդրության 14 (3%), բնակարան հատկացնելու 12 (2%) վերաբերյալ դիմումները:
Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 66 (24%), պետական նպաստների 49 (18%), դիմումի ընթացքի ճշգրտման 49 (18%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 27 (10%), կենսաթոշակի նշանակման ու վերանայման 23 (9%), պրոթեզաօրթոպեդիկ պարագաների 17 (6%) և աշխատանք տրամադրելու 5 (2%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 275 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 192 (70%)-ը պարզաբանվել է, 39 (14%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 19-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 25-ին (9%) տրվել է մերժողական պատասխան:
Փետրվար ամսվա ընթացքում նախարարի մոտ ընդունելություն չի կայացել:
Կայացել է փոխնախարարների երկու ընդունելություն, որին մասնակցել է երկու քաղաքացի: Աշխատակազմի ղեկավարի մոտ կայացել է մեկ ընդունելություն, որին մասնակցել է մեկ քաղաքացի: