Շարունակվում են այցելությունները համակարգի կազմակերպություններ

0
95

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանը շարունակում է այցելությունները համակարգի հաստատություններ: Փետրվարի 2-ին նախարարը մեկնեց Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացավ Վանաձորի մանկատան, խնամքի գիշերօթիկ հաստատության, սոցիալական ծառայություններ համալիր կենտրոնում տեղակայված զբաղվածության պետական գործակալության, աշխատանքի պետական տեսչության, բժշկասոցիալական փորձաքննության, սոցիալական ծառայության, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային մարմինների, Դիլիջանի երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատության աշխատանքներին:

Նախարարի ուշադրության կենտրոնում հատկապես մատուցվող ծառայությունների որակի, շենքային և կենցաղային պայմանների, անձնակազմի պատրաստվածության, սրտացավության, պետական բյուջեի միջոցների և բարեգործների կողմից կատարված ներդրումների արդյունավետության հարցերն էին: Բոլոր կազմակերպություններում պարոն Մնացականյանն անդրադարձավ ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ թերություններին և լուծում պահանջող հարցերին, որոնք այսուհետ կլինեն նախարարի հսկողության տակ: