Հանրապետական համաձայնեցման կոմիտեի նիստ

0
147

Ս/թ. փետրվարի 5-ին, ժամը 12.00-ին ՀՀ ԱՍՀՆ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունում տեղի կունենա հանրապետական համաձայնեցման կոմիտեի նիստ` “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության կողմից 2009թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների քննարկման և 2010թ. զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի մշակման և իրականացման վերաբերյալ համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով;

Հանրապետական համաձայնեցման կոմիտեի անդամներն են “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման համամասնությունների վարչության պետի տեղակալը, Արդյունաբերողների և գործատուների միության գործադիր տնօրենը և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալը: