ԴԵՍՊԱՆ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ` ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

0
80

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին:
Ողջունելով հյուրին` նախարարը շնորհավորեց նոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ տիկին դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների հարաբերությունների էլ ավելի սերտացմանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց մեր երկրին ցուցաբերվող համակողմանի աջակցության համար, գոհունակությամբ նշելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությունը վերջին տարիներին տվել է շոշափելի արդյունքներ:
Պարոն Համբարձումյանը ներկայացրեց նախարարության գերակայությունները, սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման ռազմավարության, դրա առանձին բաղադրիչների մշակման գործընթացը, հյուրի խնդրանքով մանրամասնեց կենսաթոշակային բարեփոխումների և հասարակական կազմակերպություններին սոցիալական ծառայություններ պատվիրակելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տիկին Յովանովիչը պատրաստակամություն հայտնեց աջակցել բարեփոխումների ծրագրին:
Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի: