2008թ. նոյեմբերի 5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Պանդեյին: Նախարարը հյուրին ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը: Տիկին դեսպանը նշեց, որ իր երկրի կառավարությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական պաշտպանության ոլորտին` մասնավորապես կանանց և երեխաների խնդիրներին: Հնդկաստանում կա երկու նախարարություն` Աշխատանքի և սոցիալական պաշտպանության և Կանանց ու երեխաների հիմնախնդիրների: Մեծագույն խնդիր է աշխատաշուկայում կանանց ընդգրկվածությունը:
Կողմերը կարևորեցին երկու երկրների սոցիալական պաշտպանության խնդիրներով զբաղվող գերատեսչությունների միջև գործնական կապերի հաստատումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել և մոտ ապագայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:
Նկատի ունենալով սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, տեղեկատվական բազաների շահագործման հարուստ փորձը Հնդկաստանում, պարոն Համբարձումյանն առաջարկեց կազմակերպմել ոլորտի մասնագետների փոխայցելություներ: Տիկին Պանդեյին պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ հարցում, միաժամանակ տեղեկացրեց, որ մոտ ապագայում ՀՀ-ում Հնդկաստանի կառավարության միջոցներով ստեղծվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն, որտեղ յուրաքանչյուր տարի վերապատրաստվելու և ուսուցանվելու է 50 մասնագետ:
Խոսք գնաց նաև 2009թ. հունվարին կայանալիք Հայ-հնդակական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, որտեղ կներկայացվեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակաված առաջարկությունները:
Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում