ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ “ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ” ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0
190

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրավիրում է բաց մրցույթի “Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնի ընտրության (նշանակման) համար: Մրցույթը կանցկացվի 2010 թվականի հունիսի 29-ին, ժամը 1000-ին, Կառավարական 3 շենքի 3-րդ հարկում, Նախարարության  խորհրդակցության սրահում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն, անգլերենի կամ ռուսերենի կամ ֆրանսերենի բավարար իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և գիտական աստիճան, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի անձնագրով նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, “Սոցիալական աջակցության մասին”, “Պետական կենսաթոշակների մասին”, “Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին” և “Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքների  անհրաժեշտ  իմացություն:

Մրցույթին մասնակցելու համար, հավակնորդները մինչև 2010 թվականի  մայիսի   31-ը ժամը 1300-ը, Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում,
  2. լուսանկար,
  3. քաղվածք` աշխատանքային գրքույկից,
  4. ինքնակենսագրություն,
  5. բաձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  6. կադրերի հաշվառման լրացված անձնական թերթիկ,
  7. տեղեկանք մշտական բնակության վայրից,
  8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  9. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասների համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 58-37-51: