Ա. Համբարձումյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն

0
97

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2009թ. փետրվարի 24-ին նախարար Ա. Համբարձումյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն:
Հերթագրված վեց քաղաքացիներից երկուսի հարցը վերաբերվում էր աշխատանքի վայրում դժբախտ դեպքի հետևանքով առողջությանը հասցված վնասի փոխհատուցմանը, երեքինը` ընտանեկան նպաստին, մեկինը` դրամական օգնությանը:
Լսելով բոլոր քաղաքացիներին, նախարարը հանձնարարեց աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետին` ստուգել վնասի փոխհատուցմանը խոչընդոտող հանգամանքները և սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկներ: Ընտանեկան նպաստին առնչվող խնդիրների հետ կապված` մի դեպքում սոցիալական աջակցության վարչության պետին հանձնարարվեց` ստուգել դիմած քաղաքացիներից մեկին նպաստի իրավունքից զրկելու և նրանից գումարի հետգանձման պահանջի օրինականությունը, երկրորդ դեպքում` քննարկել ավելի մեծ տարբերակում ունեցող համակարգ ստեղծելու` քաղաքացու առաջարկը: Տեղում լուծում ստացավ բնակարարի գազաֆիկացման խնդրով դիմած բնակչի հարցը. նա արդեն ընդգրկված է ցուցակում: